Tert.am-ը գրում է․

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ:

«Մեկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատների և սիրիացի ջիհադականների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրք վարձկաններ, անակնկալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի վրա, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից ի վեր: Մինչ Ադրբեջանն իր գործողությունները հիմնավորում էր նրանով, որ միջազգային հանրությունը ճանաչել է տարածքը որպես ադրբեջանական, իրավիճակն իրականում ավելի բարդ էր: Իրավական առումով, առնվազն Վաշինգտոնի տեսանկյունից, Ադրբեջանի դեպքն այդքան էլ պարզ չէ, ինչպես պնդում են նրա կողմնակիցները: Նախ, Միացյալ Նահանգները շարունակում են ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես օկուպացված երկիր, այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինն աղավաղեց երկրի սահմանները և այն ներառեց Խորհրդային Միության կազմում: Բացի այդ, երբ 1991-ին Ադրբեջանը վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, նրա խորհրդարանը դա արեց՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե հետագայում ստեղծված Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: Եվ երրորդ, ինքնավար մարզի բնակչությունը քվեարկել էր Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու համար. քայլ, որը սահմանադրորեն վավեր է»,-գրում է հեղինակը:

Այնուհետև Ռուբինն անդրադառնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

«Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող են ասել, որ առաջընթացը չկար, դա սուտ է. Մինսկի խմբի ներսում լայն կոնսենսուս կար խաղաղապահների, ամենայն հավանականությամբ, սկանդինավյան երկրներից ուղարկելու, ինչպես նաև, վստահության աճի ֆոնին, Հայաստանի կողմից «օկուպացված ադրբեջանական շրջանների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի վերաբերյալ: Անկախ ամեն ինչից ՝ Պետդեպարտամենտն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից հարձակման հրաման տալուց վեց ամիս առաջ, հրաժարվել է կասեցնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի այն դրույթները, որոնք հնարավորություն են տալիս ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ հրաժարման հիմքը եղել է դիվանագիտական գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը:

Այն, որ Ադրբեջանն իր հարձակմամբ զարմացրեց ոչ միայն հայերին, այլև ամերիկացիներին, մնում է հետախուզական ձախողում, որը մինչ այժմ Կոնգրեսը և ԱՄՆ-ի հետախուզության լայն շրջանակները չեն կարողացել հետաքննել: Բացի այդ, ոչ մի ազնիվ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ ներխուժումը համընկել է Հայոց ցեղասպանության ֆոնին անկախ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման հարյուրամյակի հետ: Սա պատահականություն չէր, այլ միտումնավոր քայլ: Պարզ ասած, Ադրբեջանի և Թուրքիայի քայլը բացման պատրվակ հանդիսացավ այն ամենի համար, ինչ երկու երկրների ղեկավարները հույս ունեին վարածելու երկրորդ Հայոց ցեղասպանության:

Ներխուժումից հետո Պետդեպարտամենտը երկու պետքարտուղարներ Մայք Պոմպեոյի, իսկ այնուհետև Էնտթոնի Բլինկենի կողմից Միացյալ Նահանգներին հանձնառու պահեց դիվանագիտությանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերադարձավ տարածաշրջան՝ փորձելով վերսկսել դիվանագիտությունը: Ցավոք, ոչ Շոֆերի մեղքով, Բլինկենը և նախագահ Ջո Բայդենը ձախողեցին դա: Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին հանգիստ հրաժարվեց 907-րդ հոդվածից ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար (ԱՄՆ երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը շարունակել է ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական-Tert.am): Բլինկենի այս քայլն ԱՄՆ օրենքի խախտում էր՝ չնայած Կոնգրեսը չափազանց շեղված էր նրան պատասխանատվության ենթարկելու և հոդվածից հրաժարումը չեղարկելու համար»,-շարունակում է Ռուբինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել