Armsport.am-ը գրում է․

«Միլանի» ու Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խաղը։

«Կարծում եմ՝ Ֆրենկի դե Յոնգը գերազանց խաղացող է, բայց ես նրանից ուղղակի ավելին եմ սպասում։ Նրան չափազանց շատ են պաշտպանում։

Ենթադրվում է, որ եթե նա վատ է խաղում, նրանից է, որ իր դիրքում հանդես չի գալիս։ Բայց կիսապաշտպանությունում որտեղ էլ նա լինի, վատ է խաղում։ Դե Յոնգը միշտ պիտի ավելին տա։

Նա խորքից գնդակով գնում է, մի քանի ֆինտ անում ու վերջ։ Այդպես նա կարող է միայն մի քանի լավ փոխանցում անել»,- Գուլիտի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել