Lurer.com-ը գրում է.

Հունաստանի Կրետե կղզում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի օրը՝ 06։17-ին (Երևանի ժամանակով՝ 10:17-ին): Էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա: Հիպոկենտրոնը ընկած է երկու կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

      
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել