Tert.am-ը գրում է.

Ազգությամբ թալիշ Իսմայիլ Շաբանովի հետ մենք ժամանակին շատ լավ աշխատում էինք, նա գալիս էր Հայաստան, Հայաստանից կոչեր էր անում հայ-թալիշական բարեկամության մասին։ 2020թ-ի գարնանը ինձ հետ կապվում է Իսմայիլ Շաբանովը և ասում, որ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան աշխատակիցները իրեն թալանել են։ Այս մասին Genesis Armenia-ի գրասենյակում հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Վերջինս նշեց, որ դեսպանատան աշխատակիցները փորձել են Իսմայիլ Շաբանովի միջոցով գործարար հարաբերությունների մեջ մտնել թալիշ գործարարների հետ, ինչից հետո գումարը, մոտ 70.000 դոլար ստանալուց հետո, ինչպես ինքն է ասում՝ անհետացել են։

Այդ մարդիկ աշխատում էին դեսպանատան թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի ներկայացուցչությունում։ Ես կապվեցի Արցախի ներկայացուցիչ Մասիս Մայիլյանը հետ, ԱԳՆ-ի հետ, որտեղից անգամ չհերքեցին, որ նման բան է եղել, սակայն ինձ ասացին` «դու լուռ մնա, մենք այդ հարցը կլուծենք»։ Ես փորձեցի բացատրել, որ հայ-թալիշական տասնամյակների աշխատանքը ջուրն են գցում, սակայն ինձ ասացին՝ «մենք այդ հարցը կլուծենք»։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ քրեական գործ է հարուցվել Իսմայիլ Շաբանովի դեմ, պատճառաբանությամբ, թե նա և նրա միջոցով այլ մարդիկ գումար են տվել ՀՀ դեսպանատան աշխատողներին, որպեսզի նրանք հայկական բանակից գաղտնի ինֆորմացիա բերեն։ Ես նորից կապվում են ԱԳՆ-ի հետ և ինձ ասում են, որ այդ հրահանգները իշխանության վերին օղակներից է եկել։ Ամեն ինչ հասավ նրան, որ հենց Իսմայիլ Շաբանովի շնորհիվ Մասիսի Մայիլյանի մուտքը արգելվեց ՌԴ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել