Tert.am-ը գրում է.

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումն աֆղանստանցի տղամարդկանց արգելել է սափրել մորուքը և այցելել վարսավիրանոցներ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գիլմենդ նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավարին, տվյալ որոշումը մկենաբանվում է իսլամի պահանջներով:

Նրա խոսքով՝ տվյալ նահանգում ուժի մեջ մտած սահմանափակումները տարածվում են Աֆղանստանի ողջ տարածքի վրա: Գիլմենդում, ինչպես նաև հարավարևելյան Կանդագար նահանգում ավելի վաղ նաև երաժշտության կատարման արգելք էր սահմանվել:

Ինչպես մասնավորեցրել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, համապատասխան որոշումները կայացվել են վերջերս ստեղծված իսլամական կողմնորոշման նախարարության հատուկ նիստում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել