Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատմական գոլի հեղինակ է դարձել «Կադիս»-ի կազմում` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:

Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիս»-ը արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեյկանո»-ին: Տան տերերը հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր: Նա դարձավ պատմական գոլի հեղինակ: Հարոյանը «Կադիս»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ 23-րդ րոպեին` դառնալով պատմական գոլի հեղինակ` նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:

Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է և ունի 6 միավոր: Առաջատարը 17 միավորով «Ռեալ»-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել