Գևորգյան Ժորժի պապան՝ Arsenը, Քաջարանից եկել էր Երևան ու գիշերվա 11-ին հասել Եռաբլուր։ Գրեց ինձ, դեռ այնտեղ էի։ Դիմավորեցի։ Ժորժի ընկերների ու համածառայակիցների շիրիմները էր փնտրում։ Օգնեցի գտանք տղերքից մի քանիսին։
Արցախի հերոս Շաքարյան Սերգեյի շիրիմը ցույց տվեցի։ Ծաղիկները դրեց ու հուզված ասում ա. «Է՜, կամանդիր, դու ողջ լինեիր, հիմա իմ տղաս էլ ողջ կլիներ...»։ Շաքարյանը Ժորժի հրամանատարն էր։ Նա զոհվեց հոկտեմբերի 25-ին, Ժորժը՝ ուղիղ 1 շաբաթ անց...
Ժորժի պատմությունն՝ այստեղ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2731902950441899
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել