Pastinfo.am-ը գրում է.

Այսօր իշխանական աթոռներին նստած անձիք ցանկացած իրենց դուրեկան նախադասություն կարողանում են անցկացնել ձևական իրավական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման համար և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերի վերաբերյալ քննարկման ժամանկ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել նաև այն քրգործերը, որոնք հարուցվել են Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ արած անձանց նկատմամբ.

«Մի խնդիր ևս կա, որի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներով քննարկում ունեցել ենք, բայց դեռ դիմում չունենք ներկայացրած: Դա վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարուցված գործերն են՝ ՔՕ այն հոդվածի համաձայն, որտեղ անհայրենիք անձնավորությանը մարդիկ տարբեր բնորոշումներ են տվել: Սրա հետ կապված քրեական գործեր կան հարուցված, որոնք իրավականն որոշակիության տեսանկյունից խնդիրներ ունեն»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել