Hraparak.am-ը գրում է.

Գրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիվանդանոցների տնօրեններին հավաքել է Հայաստանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ «Ալեքսանդրում» ու քննարկում անցկացնում։

«Գիտե՞ք, ես օրվա մեջ ունենում եմ բազում աշխատանքային քննարկումներ։ Սա ևս դրանցից մեկն է, շարունակական են լինելու այս հանդիպումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ավանեսյանը։

«Մենք շատ ակտիվ գործընկերային կապի մեջ ենք մեր բժշկական կենտրոնների հետ։ Ես նախարար նշանակվելուց հետո էլ ունեցել եմ նույնիսկ մարզային մի շարք այցելություններ։ Մենք անցել ենք գրեթե բոլոր բժշկական կենտրոններով, հավաքագրել ենք այն խնդիրները, որոնք որ կան ու այն խնդիրները , որոնց լուծումները արդեն իսկ տրված են։ Մի խոսքով՝ աշխատանքային այսպիսի ընթացիկ հարցեր են եղել, իսկ մյուս հարցերին ես այսօր կառավարության նիստում շատ մանրամասն պատասխանել եմ, այնպես որ թույլ տվեք գնալ»,-ասաց Ավանեսյանը ու հեռացավ՝ ըստ էության այդպես էլ չասելով՝ ինչու էր հավաքել բժշկական հաստատությունների ղեկավարներին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել