Lurer.com-ը գրում է.

«Երեկ իրականցվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906, ցավոք արձանագրվել է16 մահ երեկ»: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություններում 2156 մահճակալ, որից  զբաղված է 2006-ը: Ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, և մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ուստի առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

 «Վերջին երկու օրերին պատվաստումների շեշտակի աճ է գրանցվել: Սեպտեմբերի 22-ին իրականացվել է 9924 պատվաստում, իսկ սեպտեմբերի 23-ին՝ 8440 պատվաստում»,- հավելեց նախարարը

«Այս պահին ունենք 11470 քաղաքացի, որոնք կորոնավիրուսով են վարակված և նրանցից 286-ը պատվաստված քաղաքացիներ են: Սա իհարկե բնական է, նորմալ է: Պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակն այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել