Pastinfo.am-ը գրում է.

«Ակնհատ է, որ էս մարդը թուրքի ու ադրբեջանցու կոշիկը լիզելով է անցկացնում օրը»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները և խորհրդարանում, և որպես առանձին քաղաքական ուժեր ապացուցել են, որ հանուն հայրենիքի փրկության, պատրաստ ն ամեն քայլի՝ կլինի փողոցային պայքար, թե պայքարը ԱԺ-ում։ Ընդդիմությունը ցանկացած եղանակով փորձելու է հակազդել հակահայկական օրակարգին։

Հարցին՝ արդյոք կմիանան «Հայաստան» խմբակցության կողմից հայտարարված մոմավառության քայլերթին, նշեց, որ խմբակցությունը հայտարարություն կանի։ Պատգամավորը նկատեց, որ հիմա ընդդիմությունը ապացուցում է, որ խոսելու ոչիչ չունի իշխանության հետ, քանի որ կեղծ օրակարգեր են առաջարկում։

«Իշխանությունը փորձում է երկու թեզ առաջ տանել։ Քրեաօլիգարխների կողմից ֆինանսավորվող ֆեյքերը մեկ ասում են, որ ընդդիմությունը միասնական ու կառուցողական է, փորձում կասկած սերմանել խորհրդարանում հայտնված ուժերի միջև։ Երկրորդ թեզը այն է, թե կառուցողական չենք, չենք թողնում հանրօգուտ նախագիծ ընդունեն։ Հիմա համայնքների խոշորացում են քննարկում, այն համայնքների խոշորացումը, որ մենք չգիտենք՝ որն են խոստացել հանձնել Ադրբեջանին»։

Սյունիքի հարցով փակ հանդիպման առաջարկ են արել՝ հանդիպելու ԱԱԾ տնօրենի հետ։ 10 օր առաջ ԱԺ նախագահը խոստացել էր հանդիպում կազմակերպել, սակայն մինչև օրս հանդիպման մասին տեղեկություն չունեն։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ խոշոր մրցույթների հաղթող ճանաչվելու տեղեկությանը, պատգամավորը նշեց, որ ժամանակին պայքարում էին մի շարք երևույթների դեմ, հիմա դրանք ավեի մեծ ծավալով է իրականացվում։

«Էս մարդիկ գալիս էին, որ իրենք ծանոթ-բարեկամներին վերջ են տալու։ ՀՀ քաղաքացին պայքարել է ախրանիկապետության, պադավատապետության դեմ, չգիտեմ ինչ բառեր էին օգտագործում։ Հիմա պադավատապեությունը թանկարժեք մեքենաներով են փոխարինել, ախրանիկապետությունը կրկնապատկել են։ Բոլոր պետական տենդերների մրցույթի կարգը չեն պահմպանում, միանձնյա գնումներով կարողանում են ապահովել այն, ինչ պետք է։ Բարեկամ պաշտոնյաները ստանում են պարգևավճարներ։ Նորմալ է, որ ԱԺ նախագահը սեփական բժիշկ է ունենալու, երբ պետական պատվերը երկրում ուղղակի կասեցվել է, երբ որ հոկտեմբերի մեկից յուրաքանչյուր քաղաքացի 60 հազար պետք է ծախսի՝ ՊՇՌ թեստ հանձնելու համար»,- ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել