«Պատվաստանյութը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից և 98.2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը:
«Պատվաստված լինելը վարակումից 97.5 տոկոսով է պաշտպանում, իսկ հոսպիտալացումից՝ 98.2 տոկոսով: Այնպես որ այս ուղղությամբ պետք է գնանք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավելի քան 300 հազար պատվաստումից որևէ հիշատակման արժանի բարդություն չի եղել:
«Կառավարությունն առաջինը ինքն է պատվաստվել: Այս դահլիճում նստած մարդիկ, եթե հակացուցում չունեն, բոլորը պատվաստված են:

Այնպես որ քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս նախ մենք ինքներս ենք այդ կարգը պահպանում: Ինքս պատվաստված եմ: Եթե հակամարմինների հետ կապված զգանք, որ անհրաժեշտություն կա նորից պատվաստվելու, պետք է անպայման անենք: Մի պրոցես է, որով պետք է անցնեք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել