Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսաապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ անդրադառնալով իտալական Ա Սերիաի 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակին:

«Ռոման», հիշեցնենք, սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և 1-0 հաշվով հաղթանակ տարել՝ խաղավարտին էլ մնալով 10 հոգով:

«Բարդ խաղ էր, բայց կարևորը՝ մենք հաղթեցինք: Հիմա ամբողջովին պետք է կենտրոնանանք «Լացիոյի» դեմ կիրակի օրը կայանալիք դերբիին»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է «Ուդինեզեի» դեմ ամբողջ հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը 12 միավոր ունի իր ակտիվում և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել