Armeniasputnik.am-ը գրում է.
Կյանքի 91–րդ տարում այսօր մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նրա ընտանիքի անդամները։
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930թ.–ին, Թբիլիսիում։ Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից` որպես կինոօպերատոր: Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։
Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։
Լևոն Աթոյանցին 2020թ.–ին 90–ամյակի կապակցությամբ այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել