«Մենք արդեն գրել ենք, որ Անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» և «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռևս օգոստոսի սկզբին:

«Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել և այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու:

Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաև Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ: Հեքեքյանը հենց տեղում մերժել է առաջարկը: Հախվերդյանը շատ ավելի ուշ է փոշմանել: Եվ որոշվել է դասական երաժշտությամբ ու տեխնիկական էֆեկտներով լրացնել հայտնի անձանց բացակայությունը: Սակայն, այնուամենայնիվ, պարզ չէ, թե 2 միլիոն դոլարից ավելի գումարն ինչի վրա է ծախսվել, և ով է հատկացրել, եթե ճիշտ են այն պնդումները, թե պետբյուջեից չէ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել