Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են թոփ-5 լիգաները ներկայացնող երեք ակումբներ։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, չիլիացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել «Մարսելը», «Բետիսը» և «Սևիլիան»։

Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա ձմռանը 32-ամյա ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումը։ Սանչեսի պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ լրանում է 2023 թվականին։

Վերջինս ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երկու հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել