Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ դարձավ և երկու գոլային փոխանցում կատարեց Լա լիգայի 6-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (6-1):

Այսպիսով, 33-ամյա ֆրանսիացին «գոլ+փոխանցում» համակարգով առաջնության առաջին վեց տուրերում վաստակել է 15 (8+7) միավոր:

Ինչպես նշում է Opta Sports-ը, սա ռեկորդ է 21-րդ դարում Եվրոպայի թոփ-5 լիգաների շրջանում:

Հիշեցնենք, որ 6 տուրից հետո «Ռեալը» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել