«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության հետ կապված նոր «բոլոլաներ» են սպասվում: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի վերջերին նոր թափով են վերսկսվելու «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ձևավորել սեփական տեխնիկայով ավտոպարկ: Կան տեղեկություններ, որ չորս միավոր տեխնիկա նախարարությունն արդեն գնել է, սակայն դրանք դեռ Հայաստան չեն հասել:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ ապամոնտաժման աշխատանքների համար հավելյալ աշխատատեղեր են ստեղծվելու. խոսվում է 10-15 նոր հաստիքի մասին: Հաշվի առնելով, որ խոսքը 1500-ից ավելի ապօրինի շենքերի ու այլ կառույցների մասին է, հնարավոր են նաև լուրջ դիմադրություններ դրանց սեփականատերերի կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել