Tert.am-ը գրում է.
Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը:
«Մենք երբեք անուշադրությանչենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողությունները, հիշեցումները և հանդիմանությունները, նշանակում է նրանք համբերատար են: Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք, ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/09/21/zakharova/3698306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել