Tert.am-ը գրում է.

Ոտնձգություններ կան և կլինեն, ավելի ծանր վիճակի մեջ ենք մենք հիմա։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ասելով, որ պետք է համախմբված լինենք:

«Այսօր առավել քան երբևէ իրար հետ պետք է լինենք։ Բանակցային գործընթաց է գնում, այսօր մեր պետությունը, ԶՈւ-երը, մենք այդ աստիճանի հզոր չենք, որ կարողանանք զենքի, ուժի միջոցով արդյունքի հասնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչի համաձայնենք ու սուսուփուս անենք՝ ինչ Ադրբեջանն է ասում, դրա համար հզորանալ է պետք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից նախատեսված միջոցառմանը, որը Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» էր բնորոշել, Միքայելյանը ասաց. «Ես գունագեղ բառը չեմ հասկանում, բայց մի բան ասեմ, ժողովուրդ ջան, մենք մեր անկախությունը պետք է նշենք, այդ տղաները անկախության համար են զոհվում, եթե մենք մեր անկախությունը չնշենք, այսինքն՝ մենք հանձնվե՞լ ենք, որպես անկախ պետություն չկա՞նք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել