Tert.am-ը գրում է.

Պետք է հանդիպեմ վարչապետին, ու ինքն ասի՝ ի՞ր հրամանով է քանդվել երեխուս շիրիմը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, որի որդու շիրմաքարը քանդել էին: Ըստ զինծառայողի հոր՝ ինքը ունեցել էր բոլոր թույլտվությունները՝ շիրմաքարի կառուցման համար, բայց հետո պատճառաբանել էին, որ պետք է բոլոր շիրմաքարերը միանման լինեն:

Նա նշեց, թե հնարավոր է՝ որդուն արտաշիրիմում անեն, քանի որ իրեն չեն տրամադրել ԴՆԹ պատասխանը: «Արդեն իրենց չեմ հավատում, ոչ մեկին չեմ հավատում: Կարող է՝ ուրիշի մարմին են տվել, ամեն ինչ հնարավոր է: Եթե այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են դա էլ անել: Քանի մարմին են տվել, հետո պարզվել է՝ իրենց երեխան չէ: Արտաշիրիմում եմ անելու, իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել