Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել