Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել