Armsport.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, հայտնում է metaratings.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը ուշադրությամբ հետևելիս է եղել Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականի ավագն ամռանը կարող էր ունենալ ազատ գործակալի կարգավիճակ։ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի վիտորիան կողմ է եղել հնարավոր տեղափոխությանը։

Հիմնական խանգարող հանգամանքը եղել է Հենրիխի բարձր աշխատավարձը։ Այնուամենայնիվ, ռուսական ակումբը դադարել է հետաքրքրվել այս գործարքի իրականացմամբ այն բանից հետո, երբ Մխիթարյանը նոր պայմանագիր է ստորագրել «գայլերի» հետ։

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 32-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր գնել դեռևս այն ժամանակ, երբ վերջինս հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել