Armeniasputnik.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Անկախության 30-ամյակի շրջանակում, ի թիվս արդեն հայտարարված միջոցառումների, սեպտեմբերի 21-ին Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր կանցկացվեն։
«Ժամը 12։00-ից քայլերթ կանցկացվի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ժամը 14։00-ին` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում, 14։ 30ին Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, որ 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։
Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00 –ին։ Կառավարությունն ընդգծում է, որ հրապարակի մուտքը ազատ է լինելու։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու։
Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։
Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել