Armeniasputnik.am-ը գրում է.

Աննա Հովհաննիսյանին Վանաձորում բոլորը գիտեն, Լոռվա մյուս բնակավայրերում էլ՝ գրեթե բոլորը․ փողոցում քայլելիս անծանոթ մարդիկ մոտենում, ողջունում են, հարազատի նման գրկում, շնորհակալություն հայտնում, ծաղիկներ նվիրում։ Մի քանի տարի առաջ Facebook-ում նրա ստեղծած խումբը դեպի Լոռի տուրիստների մեծ հոսք բերեց։
Աննա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Աննա Հովհաննիսյան
Պատերազմի օրերին էլ Աննան սկզբում բժիշկների խմբի հետ մեկնեց Արցախ (թեպետ բժիշկ չէր)՝ տեղում օգտակար լինելու, ապա սկսեց անհրաժեշտ օգնություն հավաքագրել։ Ցավալի պարտությունից հետո էլ Աննան սկսեց այցելել վիրավոր զինվորներին, պատմել նրանց պատմություններն ու մարդկանց օգնությունը նրանց՝ հերոսներին հասցնել։

Երևանում ծնված լոռեցին, կամ «Լոռվա տուրիզմի նախարարը»

Դեռ բարուրի մեջ էր, երբ տատիկ–պապիկն Աննային մայրաքաղաքից Վանաձոր տեղափոխեցին, ու այդպես ծնված օրվանից լոռեցի դարձավ։ Աշխարհի 21 երկրներում եղած աղջիկն իր կյանքը Լոռիից դուրս չի պատկերացնում։
Մի քանի տարի առաջ նոր հեռախոս գնեց, սկսեց փորձարկել ֆոտոաապարատը, նկարել իր ճանապարհին հանդիպող Լոռվա գեղեցկությունները։ Ընկերների առաջարկով Facebook-ում բացեց "Բարի գալուստ Լոռի" խումբն ու սկսեց տեղադրել այդ լուսանկարները։

"Զարմանալի բան եղավ. 1-2 օրվա մեջ մոտ 2000 մարդ միացավ խմբին, այդ թվում՝ սփյուռքից։ Արտերկրում ապրող լոռեցիները գրում էին. "Խնդրում ենք` գնա, մեր փողոցը նկարիր"։ Ապա խմբին միացած տարիքով լոռեցիները սկսեցին պարզապես իրենց գյուղի առօրյան նկարել, տեղադրել... Ոգևորվեցի ու սկսեցի իմ մեքենայով գնալ տարբեր գյուղեր, նկարներ անել, տարածել խմբում։ Գյուղացիներն էլ ինձ մեկ ու մեջ ճանաչում էին, ասում էին՝ արի քեզ տանենք մեր գյուղի սիրուն տեղերը ցույց տանք։ Էդպես գնում էի մի գյուղ, նկարը հրապարակում, մի 10 գյուղից հրավեր էի ստանում։

Արևածագի ձորն այսօր հայտնի ուղղություն է դարձել։ Աննան ժպիտով ասում է՝ այս պատմությունն էլ իրենից սկսվեց։ Մի քանի տարի առաջ այցելեց, լուսանկարեց, հետո բանկերից մեկի հայտարարած մրցույթին մասնակցեց իր լուսանկարով, շահեց, շահեցին նաև սիրուն ձորի հարևան գյուղերը՝ Արևածագը, Ձորագյուղն ու Կուրթանը, որովհետև մեծ թվով մարդիկ սկսեցին գալ "հայկական Թաիլանդն" իրենց աչքերով տեսնելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել