168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար Գրանթ Շեփփսը։

«Հոկտեմբերի 4-ից ամբողջապես պատվաստված ճանապարհորդներին հարկավոր կլինի COVID-19-ի համար միայն մեկ ոչ թանկ թեստ հանձնել աշխարհի երկրների մեծամասնությունից Անգլիա ժամանելու համար: Մենք ցանկանում էինք, որ նոր համակարգն ավելի հեշտ լինի հասկանալու համար և արտասահման ուղևորություններն ավելի էժան դարձնեինք»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի սահմանափակումների մի մասը հանելում են, քանի որ բնակչության զանգվածային պատվաստման ծրագիրը հաջողություն է ունեցել։ Արդեն պատվաստվել է երկրի 16-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 90 տոկոսը:

Մեծ Բրիտանիա մուտքի կանոնների մեղմացումը չի տարածվի այն մարդկանց վրա, ովքեր պատվաստված չեն երկրում հաստատված պատվաստանյութերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել