Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 093-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5117 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1187 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 18 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6304-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 569 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 599, փաստացի բուժվողներինը՝ 11 190։ Մեկ օրում արվել է 7018 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 646 018 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել