Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքի կեսից վերադարձել է Պեկինի օդանավակայան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել:

Մասնավորապես, ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:

Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել