ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել մեր լուրը՝ ասելով, թե բոլոր քայլերը տանելու են խաղաղության դարաշրջանի հաստատմանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանի սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը պետք է քննարկվի Արցախի կարգավիճակի հստակեցմամբ՝ ինքնորոշման իրավունքը, ճանաչման միջազգային գործընթացը հաշվի առնելով։
Տպավորություն կա, որ Ադրբեջանը փորձում է տարանջատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված հարցերը՝ հետագայում Արցախի հետ կապված հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ երկկողմ՝ ՌԴ-Ադրբեջան ձեւաչափով։
Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս իշխանությունների քաղաքականությունն ու մոտեցումները 2018-ից ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն Հայաստանի եւ Արցախի շահերից բխող էֆեկտիվ բանակցություններ վարել, եւ կա մեծ վտանգ, որ ադրբեջանցիները կօգտվեն այս իրավիճակից, ու մեր կորուստները շատ ավելին կլինեն, քան կարող են լինել մեկ այլ պարագայում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել