Մենք տասը միլիոն եսերից հյուսված ազգ-ժողովուրդ ենք, միավորված մեկ համընդհանուր անցյալով, մեկ տառապանքով ու մեկ ճակատագրով։ Եւ, ցավոք, շրջապատված մահացու թշնամիներով՝ ուշանում ենք աշխարհից։
Պետավարչական այն համակաարգը, որը մենք անվանում են ենք "ժողովրդավարություն", չի համապաատասխանում լինելության մեր առջև դրված մարտահրավերներին, և յուրաքանչյուր նոր ընտրություն վիժելու է մի նոր խեղկատակի, դպրոցներում առաջին դասարաններ չեն լինելու, երկիրը դատարկվելու է, Հայաստան աշխարհը դառնալու է պատմության մեռած տող։
Հանուն արդարության պիտի ասեմ, որ այսօրվա իշխանությունը նախորդների ծոցում աճեցված, նրանց ապաշնորհ իշխանավարման ու հանցավոր թողտվության արդյունքն է։
Եւ, քաղաքական այն նոր իրողությունը, երբ մի անպատասխանատու խաբեբայով ու արկածախնդիր առաջնորդով հրաապուրված վեց-յոթ հարյուր հազար ընտրողներ որոշում են համայն հայության ճակատագիրը՝ իրական ողբերգություն ու հարատևող ճգնաժամ է մեզ համար։
Ու, եթե մենք, քաղաքկրթությունների ու քաղաքական շահախնդրությունների բախման, վտանգներով լեցուն մեր տարածաշրջանում սա չենք հասկանում, նշանակում է՝ ազգովի կորցրել ենք ինքնապաշտպանության բնազդն ու գլորվում ենք անդունդ։
Այո, անդունդ է մեր առջևում, և մենք բոլորս մի մեծ մահվան թափորի մասնակիցներ ենք, ովքեր, այսպես թե այնպես, և կապ չունի՝ իշխանության հետ ենք, թե ընդդիմադիր, Հայաստանում ենք, թե սփյուռքում, հետևում ենք թափորը ղեկավարող մեզանից մեկին, մեր մեջ ծնված, խմորված առաջ եկած, ընտրություններով հաղթանակած այդ խեղկատակին։
Եւ, տեսեք, մեր բոլոր հարևաններին մեր այս վիճակը բավարարում է։ Արևմտյան սանկցիաներով ու նոր հակամարտություններով մտահոգված Ռուսատանն ու իրանը լինեն, թե արևմտամետ Վրաստանն ու մեր թշնամի թուրքն ու ադրբեջանցին - բոլորը սպասում են Հայաստանի վերջնական անկմանն ու քաղաքակաան նոր իրողությունների ձևավորմանը՝ ի Հաշիվ Հայկական տարաածքների։
Այսպիսի տարածաշրջանում՝ դեմոկրատիա կոչվածը մեր գերեզմանափորն է։
Ես Ձեզ արդեն որերրորդ անգամ ասում եմ՝ մեր աապագան այս խաղում, լավագույն դեպքում "քաղաք պետություն Երևանն է", որը արդեն երեսուն տարի կլանում, խժռում է Հայաստանը։ Կարծում եմ, դա էլ չի լինելու, եթե չսթափվենք ու ոտքի չելնենք մի նոր ազգային հեղափոխության։
Մեզ Արամ Մանուկյաններ են պետք, գործիչներ, ովքեր կառաջնորդեն ու ազգային պետականաշինության հիմքերը կդնեն։ Այսօր մենք թակարդում ենք, և անցյալի ամեն մի նոր վերլուծություն ավելի է սեղմում այդ թակարդը մեր վզին, խորացնում է հասարակության բևեռացումն ու փոխադարձ ատելությունը, և երկար բարակ քննարկումների փոխարեն, թե ինչու ենք այնտեղ հայտնվել, մենք պարտավոր ենք տեղից վեր կենալ ու դուրս գալ փողոց, կամ, պարզապես, դուրս գալ այդ թակարդից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել