Tert.am-ը գրում է․

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը  մասնակցում է «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին, որը հաղթելու դեպքում Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթին:

Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան ասաց, որ  դա իր համար մեծ երազանք է:

««Միսս Տիեզերք»-ին մասնակցելու ցանկությունս շատ վաղ տարիքից կար, բայց ունեի որոշ սահմանափակումներ և մտածում էի, որ դա երազանք էլ կմնա: Ես մտածում էի, որ եթե շատ բարձր հասակ չունես, չես կարող մասնակցել մրցույթին: Իհարկե, ես ցածրահասակ էլ չեմ, սակայն կարծում էի, որ մրցույթին մասնակցելու չափանիշները շատ ավելի բարձր են,- ասաց նա ու հավելեց, որ կարծրատիպը կոտրվել է Գոհար Հարությունյանի տեսաուղերձը դիտելուց հետո և որոշել է գնալ իր երազանքի հետևից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել