ArmLur.am-ը գրում է.

Երեկ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվեցՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը, որն իր մեջ գաղտնի կետեր է պարունակում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 64,301.0 հազ. դրամ՝ «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» ծրագրի «32002. Հանրային վայրերում կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացում» միջոցառման շրջանակներում՝ նախագծային աշխատանքների իրականացման համար:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային վայրերում կառուցապատման աշխատանքների համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել