168.am-ը գրում է․
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր տարակուսանքն է հայտնել այն փաստի առթիվ, որ շատ մարդիկ, այդ թվում և որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում՝ Սլովակիայից վերադառնալու ճանապարհին:
«Դա տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստանյութերի հետ բարեկամության պատմություն ունի: Մանուկ տարիքում մենք պատվաստվում ենք կարմրուկի, պոլիոմելիտի դեմ, բոլորը պատվաստվում են, և ոչ ոք ոչինչ չի ասում»,- նշել է Ֆրանցիսկոսը, ով անձամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված է և հաճախ է կոչ անում մարդկանց անել նույնը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/09/17/1578873.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել