Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը խոստովանել է, որ ճնշում չի զգում նրանից, որ թիմ է եկել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։

«Պատասխանատվություն եմ զգում միայն նրա համար, որ հագիս «Յուվենտուսի» մարզաշապիկն է։ Ոչ մի ճնշում չկա նրանից, որ պիտի փոխարինեմ Ռոնալդուին։ Ուղղակի ուզում եմ օգնել թիմին, որտեղ մեծացել եմ ու լավ ժամանակներ ապրել։

Ուզում եմ ֆուտբոլ խաղալ, ոչ մի ճնշում չկա։ Ահա և վերջ»,- Քինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել