168.am-ը գրում է.

Վրաստանում հետաքննում են ամուսնության նպատակով աղջկան առեւանգելու փաստը, որն ավարտվել է նրա տատիկի զոհվելով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընտանիքի փաստաբանը:

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան երկրի արեւելքի Մառնեուլի շրջանի Ալգեթի գյուղում. գյուղի 23-ամյա բնակչուհուն առեւանգել է նրա համակուրսեցին, ինչից հետո աղջկա տատիկը մահացել է, ենթադրվում է, սրտի հետ ունեցած խնդրից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեց կինը մահացել է վթարի հետեւանքով. նրան հարվածել է առեւանգիչների մեքենան, երբ նա փորձել է նրանց խանգարել, սակայն երիտասարդի փաստաբանը հերքել է այդ վարկածը:

Նախօրյակին վկաների հարցումը ոստիկանությունում շարունակվել է մինչեւ ուշ գիշեր: Տարածված տեղեկատվության համաձայն, աղջկա ընտանիքը դեմ է եղել նրա ամուսնությանը:

Նրանք դիմել են ոստիկանություն՝ պահանջելով ձերբակալել մեղավորին: «Հարսնացուի» ցուցմունքների համաձայն, իր դեմ ոչ ոք բռնություն չի կիրառել, իսկ ինքը ցանկացել է համակուրսեցու հետ ամունանալ իր կամքով: Վրաստանի ՆԳ նախարարությունում դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցած փաստը, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել