Armeniasputnik.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի հերքել է գերիների խոշտանգման մասին ՄԻՊ–ի հայտարարությունը։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Սիմոնյանն անդրադարձավ այդ թեմային։
Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեջբերել էր ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունից մի հատված Բաքվում պահվող գերիների խոշտանգումների մասին փաստող։ Դրան ի պատասխան ԱԺ նախագահը բառացի հայտարարել էր, թե չհասկացավ` այդ "հնարած տեսարաններն" ինչու էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։
Այսօր, սակայն, Սիմոնյանը, դիմելով Աննա Մկրտչյանին, բոլորովին այլ բան ասաց. «Նիստը վարողը ճիշտ չի համարում, որ ուղիղ եթերով հնչեցնենք այն ամենը, ինչ հնչեցրիք։ Այդ տղամարդիկ ապրելու են ՀՀ–ում և տեսարանները, որ Դուք ներկայացրիք` ոնց եք պատկերացնում ուղիղ եթերով ասենք»։
Սիմոնյանը հավելեց, որ ինքը ոչ թե հերքել է, այլ ուզել է ասել, որ նման տեսարաների մասին խոսելիս պետք է հաշվի նստել ծնողների, գերիների և հանրության հույզերի հետ։
Հավելենք, որ Սիմոնյանի երեկ` ԱԺ նիստի ժամանակ արած հայտարարությունը քննարկումների և քննադատության տեղիք էր տվել սոցցանցերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել