Pastinfo.am-ը գրում է.
ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկա չի եղել։
Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ օդանավի անսարքության պատճառով։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Խոսնակը տեղեկացրեց, որ օդանավը եղել է քաղաքացիական։ ԱԳ նախարարի այցը Դուշանբե նախատեսված է վաղը։
«Նա վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասաց Վահան Հունանյանը։
Առավոտյան ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որտեղ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները ներկա չէին։