Գորիս-Կապան ճանապարհին ազերի ոստիկանները ձերբակալել են երկու իրանցի վարորդի
Թելեգրամյան ալիքները հղում տալով Para Tv-ին հաղորդում են, որ քիչ առաջ Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են երկու իրանցի վարորդների որոնց մեղադրել են Ստեփանակերտ ապրանքներ տեղափոխելու մեջ... Վարորդները կարողացել են հեռախոսով տեղյակ պահել իրենց ձերբակալման մասին, որից հետո նրանց հետ կանպ ընդհատվել է...
Սա խայտառակություն է և Բաքվի կողմից Հայաստանի հերթական նվաստացումը...
Այս քայլով Բաքուն նաև սաստկացնում է Արցախի շրջափակումը՝ հասկացնելով այնտեղ ուղևորվող բեռնատարների վարորդներին, որ կպատժվեն, իսկ Հայաստանն էլ ոչինչ չի կարող անել նրանց համար...
Հիշեցնեմ, որ այսօր արդեն ազերիները կանգնեցրել և ստուգել են երեք հայ վարորդների բեռնատարները ևս...
Ստացվում է՝ Կապանը և Մեղրին Ալիև- Նիկոլ տանդեմը անջատում են Հայաստանից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել