Հանցավոր տգիտություն ա նախկինների ինադու սատարել ներկաներին։ Հասկացանք, նախկինները սուրբ չէին, դրա համար էլ իրանց չեք սիրում։ Իսկ սրա՞նք, սրանք սո՞ւրբ են, որ սիրում եք։
Ասում են՝ «նախկինները քցին էս հարիֆի ջեբը»։ Այսինքն ընդունում եք, որ հարիֆի եք սատարում, ընդունում եք, որ ոչ թե կայացած ու ինքնավստահ մեկին, այլ մի անհաջողակ հարբեցողի ետևից եք գնում, որ ով, երբ ուզի, ինչ-որ բան կարա քցի ջեբը։ Նշանակում է դուք նրա մեջ գտել եք ձեր իդեալին։
Ասում են՝ «Մեղք ա, հըլը նայեք ինչ անմեղ աչքեր ունի, գլխին սարքեցին»։ Ու զարմանալիորեն էդ «խղճով» մարդիկ աշխարհի տակի հայհոյանքներն ու վիրավորանքներն են գրում էն զոհվածների հարազատների հասցեին, ովքեր համարձակվում են իրենց երեխայի մահվան մեջ մեղադրել նիկոլին։ նիկոլին, որ մատն անգամ չի քերծվել էս պատերազմում, խղճում են, բայց էն ծնողին, ով շատ հաճախ իր մինուճարին է կորցրել նույն նիկոլի պատճառով, չեն խղճում հերիք չի, դեռ մի բան էլ վիրավորում են։
Ոչ նիկոլին սատարողների, ոչ էլ նրա կողքը կանգնած պաշտոնյաների մեջ գեթ մի նորմալ մարդ ես չեմ տեսնում։ Հայ չեմ տեսնում։ Մինչև պատերազմը քիչ թե շատ կային, բայց հիմա ընդհանրապես չեն մնացել։ Հիմա բոլորն անխտիր կամ աբիժնիկ են, կամ անհայրենիք, կամ մորթապաշտ կամ էլ արյան վաշխառու։
Ասել եմ, ասում եմ ու ասելու եմ՝ նիկոլը չարիք ա, բայց նրանից տասն անգամ ավել չարիք են դրան սատարողները, դրան պաշտպանողները, արդարացնողներն ու դրա առաջ կզողները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել