Armenpress.am-ը գրում է․

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի հարցերին նվիրված առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ը մտադիր Է հասնել այն բանի ընդունմանը, որ վարակի տարածման նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ Է ապահովել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times թերթը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը հաստատել Է, որ ԱՄՆ-ը որպես նպատակ դիտարկում Է պատվաստման 70-տոկոսանոց մակարդակը, հաղորդում են ԶԼՄ-ները: Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված Է COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված Է սեպտեմբերի 22-ին:

«Գագաթնաժողովի ժամանակ նախագահ Բայդենը կոչ կանի պետությունների ղեկավարներին, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, բիզնեսի, բարեգործական եւ ոչ կառավարական կազմակերպութունների առաջնորդներին՝ հավաքվել միասին՝ COVID-19-ի համավարակին վերջ դնելու պարտավորությունն ստանձնելու նպատակով»,-ասվում Է գագաթնաժողովի հրավիրագրում, որը հայտնվել Է հրատարակության տրամադրության ներքո:

Սպասվում Է, որ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձեւաչափով: Axios պորտալի տվյալների համաձայն, Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի այն երկրները, որոնք մասնակցում են գագաթնաժողովին, խոստանան, որ COVAX-ը (COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման գլոբալ մեքանիզմ) պետք Է լինի պատվաստանյութերի տարածման հիմնական միջոցը:

Դրա հետ մեկտեղ Բայդենի թիմի նպատակն այն Է, որպեսզի ավելի հարուստ երկրներին համոզեն՝ նվիրաբերելու, այլ ոչ թե վաճառելու պատվաստանյութի բոլոր ավելցուկները, նշում Է պորտալը: Գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրվածների ստույգ ցուցակը դեռ հայտնի չԷ, սակայն, ինչպես հաղորդել են Axios-ի աղբյուրները, հրավիրվածների թվում Է Պեկինը, չնայած այն բանին, որ ոչ լրիվ չափով Է համագործակցում COVID-19-ի ծագման միջազգային հետաքննություններին:

Պաշտոնատար անձինք նաեւ պլանավորում են հրավիրել Ռուսաստանին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել