News.am-ը գրում է․

Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro եւ 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով սմարթֆոններն արտաքուստ նման են նախորդներին:

IPhone-ի Pro տարբերակները հագեցած են OLED էկրաններով՝ պատկերի թարմացման 120 Հց բարձր հաճախականությամբ, տեխնոլոգիան ստացել է ProMotion անվանումը: Apple-ը խոստանում է, որ ծրագրակազմը օպտիմալացված կլինի սմարթֆոնների նոր հնարավորությունների համար:

Նոր 5 նանոմետր Apple Bionic A15 պրոցեսորը բոլոր նորույթների ապարատային հարթակն է: Արտադրողականությունը, ներառյալ՝ գրաֆիկան, կրկին բարելավվել է: Արհեստական բանականության օգտագործմամբ առաջադրանքների հետ աշխատանքը եւս զգալիորեն բարելավվել է: Օգտագործվել է էկրանի կառավարման նոր ենթահամակարգ:

IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են նոր լայնանկյուն տեսախցիկ, սակայն թույլատրելիությունը մնացել է նույնը՝ 12 մեգապիքսել:  Apple-ը հայտնել է, որ լայնանկյուն տեսախցիկով ավելի լավ է նկարել լույսի պակասի դեպքում: Վիդեո նկարելիս սմարթֆոնները կարող են ֆոնը աղոտ դարձնել . նախկինում դա հնարավոր չէր անել iPhone-ով:

Возможно, это изображение (телефон)

Կարեւոր նորամուծություն է երիտասարդ մոդելներում հիշողության նվազագույն սանդղակի ավելացումը. այժմ այն սկսվում է 128 ԳԲ-ից: Առաջին անգամ կհայտնվի 1 ՏԲ հիշողության ծավալով տարբերակ:

Նոր iPhone-ները ստացել են ավելի մեծ մարտկոցներ. Apple-ը խոստանում է ավտոնոմության բարձրացում միջինում 1.5-2 ժամով: Հավաքածուի մեջ լիցքավորիչներ չեն լինի:

ԱՄՆ-ում iPhone 13 mini-ի ամենացածր արժեքը սկսվում է 699 դոլարից: Ամենաթանկը կլինի iPhone 13 Pro Max-ը, որը կարժենա 1099 դոլար (80 հազար ռուբլի): Ամերիկյան շուկայում նախնական պատվերը կսկսվի սեպտեմբերի 17-ին, իսկ սմարթֆոնները վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել