Armsport.am-ը գրում է․

Այսօր` սեպտեմբերի 14-ին, ընթանում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Սևիլիա»-«Ռեդ Բուլ Զալցբուրգ» հանդիպումը:

Հանդիպման առաջին կեսի ընթացքում գլխավոր մրցավար Ալեքսեյ Կուլբակովը չորս 11-մետրանոց է նշանակել: 13-րդ րոպեին «Ռեդ Բուլ Զալցբուրգի» ֆուտբոլիստ Կարիմ Ադեյեմին չի իրացրել 11-մետրանոցը, 21-րդ րոպեին նրա թիմակից Լուկա Սուչիչը չի վրիպել:37-րդ րոպեին Կուլբակովը երրորդ 11-մետրանոցն է նշանակել իսպանացիների դարպասին, սակայն այս անգամ Սուչիչը վրիպել է:

42-րդ րոպեին «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն անվրեպ է իրացրել իր հարվածն ու հավասարեցրել է հաշիվը` 1-1:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել