Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ՉԼ խմբային փուլի՝ «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։

«Այն, որ «Ինտերը» նախորդ ՉԼ-ից այդքան շուտ դուրս մնաց մնում է անցյալում։ Մենք ներկան գրելու հիանալի հնարավորություն ունենք։ Մենք բարդ խմբում ենք, բայց ուզում ենք առաջ շարժվել։

Անչելոտի՞ն։ Նա պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկն է։ Մենք շատ անգամներ ենք մի քանի բառ փոխանակել, նրա հետ հաճելի է ֆուտբոլի մասին խոսելը»,- Ինձագիի խոսքերն է փոխանակում Football Italia-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել