Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է հաջորդ ամառ բաժանվել հարձակվող Ալեքսանդր Լակազետից: Ֆուտբոլիստից լոնդոնյան ակումբը ցանկանում էր բաժանվել արդեն այս ամառ, սակայն նրա տրանսֆերը ոչ մի ակումբ չի ցանկացել գնել, հայտնում է Todofichajes-ը։

Լոնդոնցիները նրան փոխարինող են գտել «Ռեալ Սոսյեդադում»՝ ի դեմս Ալեքսանդր Իսակի: Իսպանացիները ցանկանում են իրենց ֆուտբոլիստի դիմաց 90 միլիոն եվրո ստանալ:

«Արսենալը» պատրաստ չէ վճարել նման գումար և հույս է դնում գնի իջեցման վրա:

«Արսենալի» ղեկավարությունը սկսել է թիմի համար նաև նոր գլխավոր մարզիչ փնտրել:

Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել