Shamshyan.com-ը գրում է.

Երեկ ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 

Ըստ կայքի տվյալների՝ կա կասկածյալ, ում արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ հրազենային վիրավորում է ստացել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վերը նշված դեպքի մասին՝ նշելով միայն մահվան դեպքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել