Armsport.am-ը գրում է․
«Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն խոսել է իտալական ակումբի ներկայիս խաղի մասին։
««Միլանը» լավ թիմ է, որը արագ ֆուտբոլ է խաղում։ Շատ հաճելի է նրանց խաղը դիտելը, նրանք վառ ֆուտբոլ են խաղում, ինչը հետաքրքիր է հանդիսականին։
Թիմը պահեր է ստեղծում, փորձում վերահսկել գնդակը։ Նաև շատ գրոհներ է ձեռնարկում։ Ինձ դուր է գալիս թիմը, կարծում եմ, որ «Միլանը» մինչև վերջ կպայքարի սկուդետոյի համար։
Բայց մրցակիցները ուժեղ կլինեն։ «Ինտերը» շատ է փոխվել, բայց մրցունակ է մնացել։ Կան նաև «Նապոլին», «Ռոման» ու «Յուվենտուսը», որը ամենաբարձր տեղերի համար է պայքարում։
Նրանք վատ են սկսել, բայց թիմը գիտի՝ ինչպես բարձրանալ։ Տեսնում եմ, որ առաջնությունում բալանս կա և մրցաշարն էլ ավելի հետաքրքիր կլինի»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։