Armsport.am-ը գրում է․

«Միլանի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն նոր գրառում է կատարել Instagram-ի ի ր էջում։ Ֆուտբոլիստը խոսել է Ա Սերիայի 3-րդ տուրում իր թիմի՝ «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0), ինչպես նաև մեկնաբանել է հռոմեական ակումբի երկրպագուների պահվածքը։ «Լացիոյի» երկրպագուները խաղի ընթացքում ռասիստական վիրավորանքներ են հնչեցրել Բակայոկոյի հասցեին․

«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, «ռոսոների»։ Ցավոք, ես վնասվածք ստացա, բայց ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք։

Ինչ վերաբերում է «Լացիոյի» երկրպագուներին ու նրանց ռասիստական բացականչություններին իմ և իմ եղբոր՝ Ֆրանկ Կեսյեի հասցեին, ապա մենք ուժեղ ենք և հպարտ ենք մեր մարմնի գույնով։ Ես վստահ եմ , որ մեր ակումբը կիդենտիֆիկացնի այդ մարդկանց»,- գրել է Բակայոկոն։

Ստեֆանո Պիոլիի սաները երեք խաղից հետո 9 միավոր են վաստակել։ Բացի «Միլանից», դեռևս 100 տոկոսանոց արդյունք են գրանցել նաև «Նապոլին» և «Ռոման»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել