Armsport.am-ը գրում է․

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ նախախաղային ասուլիսին ներկայացել է նաև հարձակվող Բրանկո Միհայլովիչը, որն Իսրայելում հանդես գալու մեծ փորձ ունի․

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ այստեղ։ Ամեն ինչ հիանալի է։ Մենք հույս ունենք, որ լավ խաղ կցուցադրենք ու լավ արդյունք կգրանցենք։

Իհարկե, թիմի համար սա շատ մեծ իրադարձություն է․ թիմում ոչ ոք եվրագավաթների խմբային փուլում հանդես չի եկել։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։

«Մաքքաբին» Իսրայելի լավագույն թիմերից մեկն է, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու ենք հենց այս թիմի դեմ։ Իհարկե, նրանք ֆավորիտ են վաղվա խաղում, բայց ամեն ինչ կանենք լավ ֆուտբոլ ցուցադրելու համար։ Այստեղ շատ ընկերներ ունեմ, ուրախ կլինեմ նրանց վաղը տեսնել»,- ասել է Միհայլովիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել