Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Պոլ Պոգբան հակված է նոր պայմանագիր կնքելուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Կրիշտիանու Ռոնալդուիի՝ թիմին միանալուց հետո, հաղորդում է The Athletic-ը:

Ֆրանսիացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ բաժանվել կիսապաշտպանից և մտադիր է երկարաձգել նրա հետ պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Նա խաղացել է «կարմիր սատանաների» կազմում 2011-2012 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», որի կազմում խաղացել է մինչև 2016 թվականը, որից հետո կրկին վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան անցկացրել է չորս հանդիպում և կատարել է յոթ գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել